Որքա՞ն կպահանջի «Միլանը» Ռաֆայել Լեաուի համար

«Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն դեռևս «Բարսելոնայի» տեսադաշտում է։ Այս մասին հայտնել է Barca Universal»-ը։

Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի վինգերի գործակալը «Բլաուգրանային»ն տեղեկացրել է խաղացողի հրաժարագնի մասին։ Իտալական ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել Լեայից, եթե նրա համար առաջարկեն 70 միլիոն եվրո։

Պորտուգալացու գործող պայմանագիրը «ռոսոներիի» հետ լրանում է 2028 թվականի հունիսի վերջին։ Լեան նախորդ Սերիա Ա-ում անցկացրել է 34 խաղ։ Թևայինը խփել է ութ գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։