Գերմանական «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ծանր վնասվածք է ստացել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում՝ ՊՍԺ-ի դեմ խաղում (0-2)։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հանդիպման ընթացքում Մուսիալան բախվել է մրցակցի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ, ինչի հետևանքով կոտրել է սրունքի փոքր ոսկորը։
Բժշկական անձնակազմի նախնական գնահատմամբ՝ գերմանացի կիսապաշտպանը ստիպված կլինի բացակայել 4-ից 5 ամիս։ Վնասվածքը լուրջ հարված է ինչպես «Բավարիայի», այնպես էլ Գերմանիայի ազգային հավաքականի առաջիկա պլանների համար։