Հյոն Մին Սոնը պատասխանել է «Լոս Անջելեսին»

«Թոթենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը առաջարկ ուներ MLS-ից։ «Լոս Անջելեսը» ցանկանում էր պայմանագիր կնքել 32-ամյա կորեացի ֆուտբոլիստի հետ, սակայն խաղացողը հրաժարվել է։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է The Sun-ը, փորձառու հարձակվողը բաց է այլ տարբերակների համար և կարող է փոխել ակումբը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Սոնի և լոնդոնյան թիմի միջև գործող աշխատանքային պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը։ Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է «Թոթենհեմի» 46 խաղի։ Հարձակվողը խփել է 11 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։