Ֆլորիան Վիրցը դիմել է Ջամալ Մուսիալային

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը դիմել է իր թիմակից Ջամալ Մուսիալային, որը ծանր վնասվածք էր ստացել ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության «Բավարիա» – ՊՍԺ խաղում։

Առաջին խաղակեսի վերջում ֆրանսիական գրանդի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման նետվել է դեպի Մուսիալայի ոտքերը՝ փորձելով խլել գնդակը։ Մյունխենյան թիմի կիսապաշտպանը դաշտը լքել է կոտրված ոտքով։

«Ուժ քեզ, եղբայր, դու կվերադառնաս ավելի ուժեղ», – գրել է Վիրցը սոցիալական ցանցերում՝ դիմելով Ջամալին։

ՊՍԺ-ն հաղթել է (2-0) և դուրս եկել ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ Դեզիր Դուեի և Ուսման Դեմբելեի գոլերի շնորհիվ խաղի 78-րդ և 96-րդ րոպեներին։ Ֆլորիան Վիրցը «Բայերից» տեղափոխվել է «Լիվերպուլ» այս ամռանը։