«Բարսելոնայի» տրանսֆերային թիրախները Նիկո Ուիլյամսի ձախողված տրանսֆերից հետո

«Բարսելոնային» չի հաջողվել ձեռք բերել Նիկո Ուիլյամսին, ով համարվում էր հիմնական թիրախ ձախ եզրային հարձակվողի դիրքում։ 22-ամյա ֆուտբոլիստը որոշել է երկարաձգել պայմանագիրը «Ատլետիկ Բիլբաոյի» հետ՝ մինչև առաջիկա տասը մրցաշրջանը։

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը հաջորդիվ կփորձի ուժերը կենտրոնացնել «Լիվերպուլի» կոլումբիացի կիսապաշտպան Լուիս Դիասի տրանսֆերի վրա։ Այնուամենայնիվ, գործարքը հեշտ չի լինելու. «Լիվերպուլը» արդեն մերժել է ինչպես «Բարսելոնայի», այնպես էլ «Բավարիայի» առաջարկները։

Transfermarkt-ը Դիասի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Բացի այդ, Ռոմանոն հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարկուս Ռեշֆորդը ևս ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։