«Բարսելոնան» մտադիր է խոշոր գումար վաստակել երեք ֆուտբոլիստների վաճառքից

«Բարսելոնան» մտադիր է երեք ֆուտբոլիստի վաճառքի միջոցով ստանալ շուրջ 140 միլիոն եվրո։ Ինչպես փոխանցում է Fichajes-ը, այդ քայլը կապված է ոչ միայն ֆինանսական արդար խաղի կանոնների պահպանման, այլ նաև թիմը ուժեղացնելու նպատակների հետ։

Կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին, պաշտպան Ռոնալդ Արաուխոյին և դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին։ Ակումբի գնահատմամբ՝ այս ֆուտբոլիստների տրանսֆերները կարող են ապահովել անհրաժեշտ միջոցներ Նիկո Ուիլյամսի տրանսֆերի համար, ինչպես նաև կատարել գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի պահանջած այլ համալրումներ։