Խաբի Ալոնսոն կողմնորոշվել է Ռոդրիգոյի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատրաստ է քննարկել բրազիլացի վինգեր Ռոդրիգոյի հնարավոր հեռացումը ակումբից, հայտնում է The Athletic-ը։

Լոնդոնի «Արսենալը» լրջորեն հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով և պատրաստ է վճարել ավելի քան 90 միլիոն եվրո։ Սակայն Ռոդրիգոն, որն այժմ մասնակցում է ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը, խնդրել է դադարեցնել բանակցությունները, որպեսզի լիարժեք կենտրոնանա մրցաշարի վրա։

Նախատեսվում է, որ բրազիլացին վերջնական որոշում կընդունի մրցաշարի ավարտից հետո։