«Արսենալի» նախկին կիսապաշտպան Թոմաս Պարտիին մեղադրանք է առաջադրվել հինգ բռնաբարության և մեկ սեռական ոտնձգության համար։ Հետաքննությունը սկսվել է մի քանի տարի առաջ, սակայն ֆուտբոլիստի անունը այդ ժամանակ չի հրապարակվել։
32-ամյա Պարտին հերքում է իր մեղքը հանցագործություններում։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով ֆուտբոլիստի փաստաբանին։
«Պարտին հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները և ողջունում է իր անունը մաքրելու հնարավորությունը», – ասել է փաստաբանը։ Հունիսի վերջին օրը լրացել է Թոմաս Պարտիի պայմանագիրը «Արսենալի» հետ։ Այսպիսով, գանացին ներկայումս ազատ գործակալ է։