«Լիվերպուլը» և «Բավարիան» ցանկանում են ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի և «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Կաստելո Լուկեբային:
Այս մասին հայտնում է Footmercato-ն:
22-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 90 միլիոն եվրո: Նշվում է, որ գերմանական ակումբը պատրաստ է քննարկել ավելի ցածր տրանսֆերային առաջարկներ:
Ֆրանսիացին «Լայպցիգ» է տեղափոխվել «Լիոնից» երկու տարի առաջ՝ 30 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։