«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն արդեն սկսել է նախամրցաշրջանային մարզումները՝ մարզվելով անհատական կարգով մինչև թիմի մնացած անդամների վերադարձը, հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա ուրուգվայցին վերադարձել է արձակուրդից և մի քանի օր անցկացրել է Բարսելոնայում՝ կենտրոնանալով իր ֆիզիկական պատրաստվածության վրա։
Նա ամեն օր մարզվում է տանը, որտեղ ունի իր սեփական մարզասրահը, և հետևում է ակումբի ֆիթնես մարզիչների կողմից մշակված անհատականացված ծրագրին։
2024/25 մրցաշրջանում Արաուխոն 24 խաղում խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։