«Ռոմայի» հարձակվողը կլքի ակումբը

Իտալական «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կարիերան կշարունակի Թուրքիայում։ Ինչպես հաղորդում է ինսայդեր Նիկոլո Շիրան, ուզբեկ ֆուտբոլիստը առաջիկա մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Իստանբուլ Բաշաքշեհիրի» կազմում։

Հաղորդվում է, որ թուրքական ակումբն իր մոտ կունենա նաև ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ամբողջությամբ գնելու հնարավորություն՝ 7 միլիոն եվրոյով։