Ռոդրիգոն «Ռեալ Մադրիդը» լքելու լուրջ պատճառ ունի

Հարձակվող Ռոդրիգոն կարող է լքել «Ռեալ Մադրիդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։  Թեև րազիլացին նախկինում ասել էր, որ գոհ է մադրիդյան թիմից:

Fichajes պորտալի տվյալներով՝ Ռոդրիգոն ցանկանում է խաղալ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում 2026 թվականի ամռանը կայանալիք աշխարհի առաջնությունում։ Ֆուտբոլիստը հասկանում է, որ եթե իր դերը «Ռեալում» սահմանափակվի, ապա դժվար կլինի մասնակցել աշխարհի առաջնությանը։

Այս մտքերը կարող են Ռոդրիգոյին դրդել փոխել թիմը։ Նշենք, որ երեքշաբթի օրը «Ռեալ Մադրիդը» 1։0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» աշխարհի ակումբային առաջնությունում։ Ռոդրիգոն բոլոր 90 րոպեներն անցկացրեց պահեստայինների նստարանին։ ՊՍԺ-ն և «Արսենալը» հետաքրքրություն են ցուցաբերում Ռոդրիգոյի նկատմամբ։ Transfermarkt պորտալը 24-ամյա բրազիլացուն գնահատում է 90 միլիոն եվրո։