«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն արձագանքել է թիմի 17-ամյա վինգեր Լամին Յամալին 10 համարի մարզաշապիկը տալու որոշմանը:
«Յամալը արժանի է դրան։ 10 համարը լավ ձեռքերում կլինի։ Դա ենթադրում է մեծ պատասխանատվություն, բայց Յամալը բնավորություն ունի, այս տղան կհաղթահարի։
Յամալը խաղում է այնպես, կարծես արդեն 25 տարեկան լինի», – լեգենդար բրազիլացու խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Հիշեցնենք, որ 17-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2031 թվականի կեսերը։ Իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո: