«Ատլետիկը» հայտարարել է, որ երկարաձգել է պայմանագիրը Իսպանիայի հավաքականի հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2035 թվականի հունիսի 30-ը, և ֆուտբոլիստի հրաժարագնի կետը նախորդի համեմատ ավելացել է ավելի քան 50%-ով։
Նիկո Ուիլյամսը այս ամռանը «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախն էր։
«Երբ խոսքը որոշումների մասին է, ես հետևում եմ սրտիս։ Ես այնտեղ եմ, որտեղ ուզում եմ լինել, սա իմ տունն է», – ասել է ֆուտբոլիստը։