Նեմանյա Վիդիչը հայտնել է, թե ով է եղել իր կարիերայի ամենադժվար մրցակիցը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը հայտնել է, թե ով է եղել իր կարիերայի ամենադժվար մրցակիցը։

The Overlap YouTube ալիքում տված զրույցում Նեմանյա Վիդիչը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին անվանել է իր կարիերայի ամենադժվար մրցակիցը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ցրվենա Զվեզդայում», «Սպարտակում», «Մանչեսթեր Յունայթեդում» և Միլանի «Ինտերում»։ Վիդիչը Սերբիայի հավաքականի կազմում անցկացրել է 36 խաղ՝ խփելով մեկ գոլ։ Պաշտպանը դարձել է Սերբիայի և Անգլիայի չեմպիոն։