Մոհամեդ Սալահը որոշել է կրճատել իր արձակուրդը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը որոշել է կրճատել իր արձակուրդը և այսօր՝ հուլիսի 4-ին, վերադառնալ Անգլիա՝ իր թիմակից՝ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտայի մահից հետո:

Այս մասին հայտնել է արաբական հայտնի «Յալակորա» հրատարակությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը խորապես ցնցված է պորտուգալացի ֆուտբոլիստի ողբերգության լուրից և որոշել է վաղաժամկետ ավարտել իր արձակուրդը Հունաստանում:

Հիշեցնենք, որ Ժոտան, իր կրտսեր եղբոր՝ Անդրե Սիլվայի հետ միասին, մահացել է Իսպանիայում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով: