🎥 Լռության րոպե․ ֆուտբոլիստները չկարողացան զսպել արցունքները

Ակումբային աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում «Ֆլումինենսեն» մրցում է «Ալ-Հիլալի» դեմ։ Հանդիպումը մեկնարկել է Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի հիշատակին լռության րոպեով։ ֆուտբոլիստները չեն կարողացել զսպել արցունքները։

Հատկապես Ժոաու Կանսելուն, ով Պորտուգալիայի հավաքականում խաղացել է Դիոգու Ժոտայի հետ խաղի մեկնարկից առաջ արտասվել է։

Հիշեցնենք, որ պորտուգալացի եղբայրները մահացել են Իսպանիայում` սարսափելի վթարի ենթարկվելով։