Հարձակվող Մաթեուս Կունյան ընտրել է իր «Մանչեսթեր Յունայթեդի» համարը։ Բրազիլացին «Կարմիր սատանաների» կազմում կխաղա 10 համարի ներքո։
Վերջերս 26-ամյա Կունյան «Վուլվերհեմփթոնից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Անցյալ մրցաշրջանում բրազիլացին «Գայլերի» կազմում խաղացել է 10 համարի ներքո, չնայած նախկինում կրել է 12 համարը։ Կունյայից առաջ 10 համարը «Մանչեսթեր Յունայթեդում» պատկանում էր Մարկուս Ռեշֆորդին։
Ակնհայտ է, որ հարձակվողը ամռանը կհեռանա թիմից։ Անցյալ մրցաշրջանի երկրորդ կեսին Ռեշֆորդը վարձավճարով խաղացել է «Աստոն Վիլայում»։ «Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կսկսի նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին։