Յան Զոմմերը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ինտերի» դարպասապահ Յան Զոմմերը կարող է շարունակել իր կարիերան Թուրքիայում։

Sports Digitale-ի տվյալներով՝ «Գալաթասարայը» ցանկանում է պայմանագիր կնքել «Ինտերի» հետ՝ գնելով կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուին և Յամ Զոմմերին։

Հիշեցնենք, որ շվեյցարացի դարպասապահը «Ինտեր» է տեղափոխվել 2023 թվականին Մյունխենի «Բավարիայից» 7 միլիոն եվրոյի դիմաց:

Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: