Հայտնի է, թե որքան կծախսի «Կոմոն» տրանսֆերների համար

«Կոմոն» կարող է մինչև 100 միլիոն եվրո ծախսել նոր ֆուտբոլստների վրա

Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ակումբը մոտ է «Սելթիկից» հարձակվող Նիկոլաս Կունին 19 միլիոն եվրոյով գնելուն, ով կդառնա թիմի երրորդ ամառային նորեկը Մարտին Բատուրինայից և Խեսուս Ռոդրիգեսից հետո, որոնց համար իտալական ակումբը արդեն իսկ ծախսել է մոտ 45 միլիոն եվրո:

Ակումբը կարող է նաև 14 միլիոն եվրո ծախսել «Ալկմարի» հարձակվող Ջեյդեն Ադդայի տրանսֆերի վրա։

Ակումբը ցանկանում է ուժեղացնել նաև հարձակման գիծը և այդ դիրքի համար դիտարկում է Ալվարո Մորատայի թեկնածությունը: Իսկ պաշտպանական գծի ամրապնդման համար առաջնային տարբերակէ համարվում «Միլանի» մեկ այլ խաղացող Մալիկ Չշաուն: