Գաբրիել Մարտինելին կարող է լքել Եվրոպան

«Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին կարող է միանալ «Ալ-Նասրին»։

Ինչպես հայտնում է Goal-ը, սաուդյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել 24-ամյա ֆուտբոլիստի հետ՝ փոխարինելու Ջոն Դուրանին, որը տեղափոխվում է «Ֆեներբախչե»։

«Ալ-Նասրը» սկզբում պլանավորում էր պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի հետ, սակայն անգլիական ակումբը հրաժարվել է վաճառել ֆուտբոլիստին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ալ-Նասրը» պատրաստ է բրազիլացու համար վճարել 85 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Մարտինելին «Արսենալի» կազմում անցկացրած 51 խաղում խփել է 10 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։