«Ռեալի» նախկին դարպասապահը՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան հիշել է Կրիշտիանու Ռոնալդուի մեծահոգության մասին՝ նշելով, որ նա միշտ պատրաստ էր օգնել բոլորին։

«Ռոնալդուն առանձնահատուկ մարդ է։ Նույնիսկ ակադեմիայի երեխաներին էր աջակցում։ Ինչ էլ որ խնդրեիր, պատրաստ էր օգնել», – ասել է Կասիլյան The After Show հաղորդման ժամանակ։

Նրա խոսքով՝ Ամերիկայում անցկացված նախամրցաշրջանային հավաքի ընթացքում Ռոնալդուն նոր iPhone-ներ և Apple Watch-եր է նվիրել թիմի բոլոր աշխատակիցներին՝ ֆիզիոթերապևտներից մինչև անվտանգության աշխատակիցներ։

«Նա միշտ գնահատում է մարդկանց աշխատանքը և շնորհակալություն է հայտնում բոլորին», – նշել է նախկին դարպասապահը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն այժմ հանդես է գալիս Սաուդյան «Ալ-Նասրում», որի հետ վերջերս երկարաձգել է պայմանագիրը ևս երկու տարով։