Ֆլորենտինո Պերես․ «Այս մրցաշարը նույնքա կարևոր է, որքան Չեմպիոնների Լիգան»

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հատուկ ուշադրություն է ցուցաբերում ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը՝ թիմի առաջ դնելով հաղթանակի հստակ նպատակը։ Ինչպես հայտնում է AS-ը, ակումբը յուրաքանչյուր ֆուտբոլիստին խոստացել է մեկ միլիոն եվրո պարգևավճար՝ մրցաշարի հաղթանակի դեպքում։

Նման բարձր բոնուսը աննախադեպ է նման կարճատև մրցաշարի համար և ընդգծում է ակումբի մոտեցման լրջությունը։ Նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ մրցաշարը չի դիտարկվում որպես նախապատրաստական փուլ, այլ համարժեք է Չեմպիոնների լիգայի մակարդակին։

Նշվում է, որ հնարավոր հաղթանակի դեպքում ակումբը կարող է ստանալ շուրջ 140 միլիոն եվրո եկամուտ։