Էնդրիկը կարող է տեղափոխվել այլ գրանդ թիմ

Ինչպես հայտնում է Sport․es-ը, «Յուվենտուսը» հետաքրքրված է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկի վարձակալությամբ։

Աղբյուրի համաձայն՝ 18-ամյա բրազիլացի ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Միլանը», «Նապոլին» և «Կոմոն»։

Էնդրիկը միացել է «Ռեալ Մադրիդին» 2024 թվականի հուլիսին։ 2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը խփել է 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում 37 խաղում։ Բրազիլացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։