Իտալական «Կոմո» և «Միլան» ակումբները համաձայնության են եկել կենտրոնական պաշտպան Մալիկ Տիավի տրանսֆերի վերաբերյալ, սակայն ֆուտբոլիստն ինքը վստահ չէ՝ պետք է ընդունի՞ առաջարկը, թե՞ ոչ։
Գերմանիայի հավաքականի խաղացող և «Շալկեի» սան Տիավը վերջին երեք մրցաշրջաններում խաղացել է «Միլանում»։ Տիավի հետ միասին, նույն գործարքի շրջանակներում, կարող է տեղափոխվել նաև հարձակվող Ալվարո Մորատան։ Այս դեպքում «Ռոսոներիները» կստանան 35 միլիոն եվրո՝ առանց բոնուսների, ըստ Football Italia-ի։
Անցյալ մրցաշրջանում 23-ամյա Տիավը խաղադաշտ է դուրս եկել բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրած 31 խաղում, ստացել է երեք դեղին քարտ, խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Նրա շուկայական արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։