«Բարսելոնան» կշարունակի բանակցել «Լիվերպուլի» հետ Լուիս Դիասի տրանսֆերի շուրջ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Լիվերպուլը» արդեն մերժել է և՛ «Բարսելոնային», և՛ «Բավարիային» կոլումբիացու տրանսֆերի շուրջ բանակցություններում, սակայն կատալոնացիները կրկին կփորձեն ձեռք բերել նրան, քանի որ Նիկո Ուիլյամսի տրանսֆերը «Ատլետիկից» ձախողվել է։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 4-ին, «Ատլետիկը» պաշտոնապես հայտարարեց Նիկո Ուիլյամսի հետ պայմանագրի երկարաձգման մասին մինչև 2035 թվականի հունիսի 30-ը։