«Բարսելոնայում» գիտեն, թե ով է մեղավոր Նիկո Ուիլյամսի ձախողված տրանսֆերի մեջ

Նիկո Ուիլյամսը տասը տարով երկարաձգել է իր պայմանագիրը «Ատլետիկի» հետ։ Սպասվում էր, որ ֆուտբոլիստը կմիանա «Բարսելոնային», բայց տրանսֆերը չկայացավ։

Cadena SER-ի տվյալներով՝ տրանսֆերը նախաձեռնել էր Նիկո Ուիլյամսի կողմը։ «Բարսելոնային» հաջողվել է համաձայնության գալ հարձակվողի հետ գործարքի ֆինանսական պայմանների և պայմանագրի ժամկետի շուրջ։ Սակայն ավելի ուշ գործակալ Ֆելիքս Տայնտան առաջ է քաշել պայման՝ ներառել ազատ փոխանցման կետ՝ հուլիսին որոշակի ժամկետից առաջ գրանցման բացակայության դեպքում։

Ակումբը այդ պայմանն անընդունելի է համարել։