«Ատլետիկոյի» կիսապաշտպանը տեղափոխվել է իսպանական մեկ այլ թիմ

«Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Ռոդրիգո Ռիկելմեն միացել է «Բետիսին», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա իսպանացին պայմանագիր է կնքել հինգ մրցաշրջանով՝ մինչև 2030 թվականի ամառը։

Ռիկելմեն «Ատլետիկոյի» սան է։ Նա թիմի կազմում անցկացրել է 75 խաղ, խփել հինգ գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։