«Ատլետիկոն» տրանսֆեր է համաձայնեցրել

«Ֆորտալեզան» և «Ատլետիկոն» համաձայնության են եկել բրազիլական ակումբի կիսապաշտպան Լուկաս Սաշայի տրանսֆերի շուրջ, հաղորդում է լրագրող Վենե Կասագրանդեն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը 35-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 280 հազար եվրո:

Սաշան «Ֆորտալեզայում» խաղում է 2022 թվականից։ Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 120 խաղ, խփել 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբերի վերջը։