«Ատլետիկոն» պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել

«Ատլետիկոն» մտադիր է պայմանագիր կնքել «Թոթենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոյի հետ, հաղորդում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոյի» ղեկավարությունը պատրաստ է 27-ամյա արգենտինացու տրանսֆերի համար վճարել 55 միլիոն եվրո։ «Թոթենհեմը» պահանջում է 70 միլիոն եվրո։ Մադրիդցիների, լոնդոնցիների և Ռոմերոյի միջև բանակցությունները շարունակվում են ձմռանից։

2024/25 մրցաշրջանում Ռոմերոն «Թոթենհեմի» կազմում անցկացրած 26 խաղում խփել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։