«Արսենալի» պաշտպանը լքել է թիմը

«Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն լքել է ակումբը, հաղորդում է «Արսենալի» մամուլի ծառայությունը։

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

26-ամյա ճապոնացին լոնդոնցիների կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստը անցկացրել է 84 խաղ, խփել 2 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Վնասվածքի պատճառով պաշտպանը բաց է թողել անցած մրցաշրջանի մեծ մասը՝ մասնակցելով ընդամենը մեկ խաղի։