Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու դեմ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին կանցկացնի երկու ընկերական հանդիպում Իսպանիայի հավաքականի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Խաղերը նախատեսված են սեպտեմբերի 19-ին և 21-ին՝ համապատասխանաբար Պամպլոնայում և Տուդելայում։ Դրանք կնշանավորեն Հայաստանի հավաքականի նախապատրաստության սկիզբը 2026 թվականի ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունվարի 20-ից փետրվարի 7-ը։

Նշենք, որ Իսպանիայի հավաքականը ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է։