Անսու Ֆատին՝ Լամին Յամալի հետ հարաբերությունների մասին

Իսպանացի հարձակվող Անսու Ֆատին, ով վարձավճարով հանդես կգա «Մոնակոյի» կազմում, խոսել է իր և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի հարաբերությունների մասին։

«Ես հնարավորություն եմ ունեցել խաղալ նրա հետ «Բարսելոնայում»: Մենք լավ հարաբերություններ ունենք և շատ մտերիմ ենք։ Մենք շատ ենք հարգում միմյանց և մաղթում ենք միմյանց հաջողություններ։ Սա վերաբերում է նաև մարզական կենտրոնում գտնվող բոլորին։

Ես հնարավորություն եմ ունեցել աշխատել ակումբի հիանալի մարդկանց հետ։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր փոփոխություն դրական է։ Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել «Բարսելոնային», այն ակումբին, որտեղ ես մեծացել եմ և առաջին քայլերս արել որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ», – Ֆատիի խոսքերն է մեջբերում «Մոնակոյի» պաշտոնական կայքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆատին «Մոնակոյի» կազմում կխաղա վարձակալությամբ մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։ Պայմանագիրը նաև նախատեսում է ֆուտբոլիստի լրիվ գնման հնարավորություն։