Իրավիճակը փոխվել է․ Անդրե Օնանան կարող է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է մնալ ակումբում առնվազն ևս մեկ մրցաշրջան։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Կարմիր սատանաները» պատրաստ են բաժանվել կամերունցիից և պայմանագիր կնքել նոր դարպասապահի հետ։

Լրագրող Նեյթան Սոլթի խոսքով՝ Օնանան հավանաբար այս ամռանը չի լքի մանկունիանցիների շարքերը։

Անցյալ մրցաշրջանում 29-ամյա դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 50 խաղ բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 65 գոլ և 11 անգամ անառիկ պահելով դարպասը։