Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասն անդրադարձել է «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի՝ «Բարսելոնա» հավանական տեղափոխությանը և այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ կատալոնացիների համար այդ տեղփոխությունից հետո։
««Բարսելոնան չի կարող գրանցել Նիկո Ուիլյամսին։ Նրանք կարող են պայմանագիր կնքել նրա, կարող են պայմանագիր կնքել Լիենոլ Մեսսիի կամ Հոլանդի հետ և ում հետ ցանկանան, բայց նրանք պետք է հարգեն կանոնները։ Մենք դրանք չենք փոխելու հանուն մեկ ակումբի և մեկ տրանսֆերի», – ասել է Լա Լիգայի նախագահը։