Թեմի Աբրահամը նոր ակումբ ունի

Իտալական «Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը դարձել է թուրքական «Բեշիկթաշի» խաղացող։ Այս մասին հաղորդում է թիմի պաշտոնական կայքը։

«Բեշիկթաշը» ֆուտբոլիստին վարձակալությամբ է վերցրել 1 մրցաշրջանով, որի համար վճարել է 2 միլիոն եվրո։ Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ խաղացողին կարող են գնել 20 միլիոն եվրոյով, սակայն, ի վերջո, ակումբները համաձայնության են եկել այլ պայմանների շուրջ։ Եթե պայմանագրի բոլոր անհրաժեշտ կետերը կատարվեն, Աբրահամը կձեռք բերվի 13 միլիոն եվրոյով, որը կվճարվի մաս-մաս։

Անցյալ մրցաշրջանում 27-ամյա կենտրոնական հարձակվողը վարձակալությամբ խաղացել է «Միլանում»։ Աբրահամը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 45 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։