«Ռեալ Մադրիդի» աստղը կարող է լքել թիմը

Բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է լքել «Ռեալ Մադրիդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հայտնում է Fichajes-ը՝ Ռոդրիգոն ցանկանում է խաղալ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում 2026 թվականի ամռանը կայանալիք աշխարհի առաջնությունում։ Ֆուտբոլիստը հասկանում է, որ եթե իր դերը «Ռեալում» սահմանափակվի, ապա դժվար կլինի մասնակցել աշխարհի առաջնությանը։ Այս մտքերը կարող են Ռոդրիգոյին ստիպել փոխել ակումբային գրանցումը։

Նշվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Արսենալը»։

Transfermarkt պորտալը 24-ամյա բրազիլացուն գնահատում է 90 միլիոն եվրո։