ՊՍՎ-ի կիսապաշտպան Նոա Լանգը կտեղափոխվի «Նապոլի»։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբները համաձայնեցրել են գործարքի գրեթե բոլոր մանրամասները։ Մնում է վերջնականապես համաձայնեցնել վճարման պայմանները։
Ֆուտբոլիստը ՊՍՎ-ում խաղում է 2023 թվականից։ 2024/25 մրցաշրջանում 26-ամյա հոլանդացին անցկացրել է 44 խաղ, խփել 14 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։