«Նոան» նոր պաշտպան ունի

Երևանի «Նոան» շարունակում է կազմի ամրապնդումը՝ Լիմասոլի «Արիսի» գանացի աջ պաշտպան Էրիկ Բոակյեի տրանսֆերը պաշտոնապես հայտարարելով։ Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, 25-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել մինչև 2027 թվականի ամառը։

Բոակյեն նախորդ մրցաշրջանն անցկացրել է կիպրական «Արիսում», իսկ մինչ այդ հանդես է եկել նաև Սլովենիայի առաջնությունը ներկայացնող «Օլիմպիա» ակումբում։

Նշվում է, որ նորեկը «Նոայում» կկրի 6 համարի մարզաշապիկը։