Մատեո Ռետեգին կարող է լքել «Ատալատան»

«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգիի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը։

Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքով՝ «Ալ-Քադիսիան» ցանկանում է պայմանագիր կնքել «Ատալանտայի» հարձակվողի հետ։ Ակնկալվում է, որ ակումբը հինգշաբթի օրը կկատարի 50-60 միլիոն եվրոյի պաշտոնական առաջարկ։

Նշվում է, որ Մոյզե Քինը, Ռիկարդո Օրսոլինին և Ջոնաթան Դևվիդը նախկինում հրաժարվել են տեղափոխվել «Ալ-Քադիսիա»։

Ռետեգին անցյալ մրցաշրջանում դարձել է Սերիա Ա-ի լավագույն ռմբարկուն՝ 36 խաղում խփելով 25 գոլ։ Հարձակվողի մանրամասն վիճակագրությունը կարող եք գտնել այստեղ։