«Մարսելը» և «Յուվենտուսը» բանակցում են

«Մարսելը» հետաքրքրված է «Յուվենտուսի» աջ եզրային հարձակվող Տիմոտի Վեայով։ Այժմ թիմերը բանակցում են։ Հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը դիտարկում է 25-ամյա ամերիկացու և «Բավարիայի» աջ պաշտպան Սաշա Բոեի տրանսֆերը։

Թուրինյան ակումբը պատրաստ է վաճառել Վեային։ Նախկինում խաղացողը հրաժարվել էր տեղափոխվել «Նոթինգհեմ Ֆորեսթ», չնայած ակումբների միջև տրանսֆերի վերաբերյալ համաձայնությանը։

Անցյալ մրցաշրջանի Ա Սերիայի 30 խաղերում Վեան խփել է 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։