Լա Լիգայի նախագահը կարծում է, որ «Ռեալ Մադրիդը» պետք է պատժվի

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Ռեալ Մադրիդի» ակումբային հեռուստատեսությանը պատժելու անհրաժեշտության մասին՝ իր պատրաստած տեսանյութերի համար։

«Որպես իրավաբան՝ ես կարծում եմ, որ «Ռեալ Մադրիդը» պետք է պատժվի իր ակումբային հեռուստատեսության տեսանյութերի համար։ Կա Սպորտային վարչական դատարան (TAD), և մենք գիտենք, թե ինչպես են գործերը։ Դե, կտեսնենք», – Տեբասի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մադրիդի վարչական վեճերի կենտրոնական դատարանը բավարարել է Լա Լիգայի բողոքարկումը և հանձնարարել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF) վերսկսել կարգապահական վարույթը՝ կապված «Ռեալ Մադրիդի» ակումբային հեռուստատեսության կողմից պատրաստված տեսանյութերի հետ։ Լա Լիգայի տվյալներով՝ «Լոս Բլանկոսի» ակումբային հեռուստատեսության տեսանյութերը պատրաստվում են մրցավարների վրա ճնշում գործադրելու նպատակով։