Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է Ջեյմի Գիտենսի «Չելսի» տեղափոխության մասին։
Գերմանական ակումբը հաստատել է 20-ամյա թևային հարձակվողի անգլիական թիմ տեղափոխվելու վերաբերյալ համաձայնագիրը։ Նշվում է, որ ֆուտբոլիստը և լոնդոնցիները համաձայնության են գալիս նրա անձնական պայմանագրի վերջնական պայմանների շուրջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դորտմունդը ֆուտբոլիստի համար կստանա մոտ 55 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Անցյալ մրցաշրջանում Ջեյմի Գիտենսը Բունդեսլիգայի 32 խաղում խփել է 8 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում՝ դաշտում անցկացնելով միջինը 55 րոպե։