Հայտնի է` ինչ աշխատանք կունենա Իվան Ռակիտիչը կարիերայի ավարտից հետո

Խորվաթ փորձառու կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մոտ ապագայում կավարտի իր խաղային կարիերան։ Այս մասին հայտնել է Խորվաթական «Հայդուկի» գլխավոր մարզիչ Գոնսալո Գարսիան։

«Ռակիտիչը պատրաստվում է հեռանալ խաղադաշտից։ Նա բարձր մակարդակի ինտելեկտ ունի ու հրաշալի հասկանում է ֆուտբոլը։ Այս փուլը հեշտ չէ նրա համար. խաղադաշտը փոխարինել գրասենյակով՝ հեշտ որոշում չէ։

Բայց նա լիովին պատրաստ է այդ մարտահրավերին ու կմնա ակումբում՝ որպես տեխնիկական տնօրեն», – ասել է Գարսիան։

37-ամյա կիսապաշտպանը իր կարիերան սկսել է «Բազելում», ապա հանդես եկել «Շալկեում», իսկ հետագայում փայլել է իսպանական «Սևիլիայի» և «Բարսելոնայի» կազմում՝ նվաճելով բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։

Ռակիտիչը վերջերս հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբում», իսկ կարիերայի վերջում վերադարձել է Խորվաթիա՝ «Հայդուկ»