Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը միացել է Երևանի «Նոային»։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 26-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 2 տարվա պայմանագիր։
Հարությունյանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» կազմում՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Նոր ակումբում նա կկրի 99 համարի մարզաշապիկը։