«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին և կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիային։
Ըստ լրագրող Ֆերան Կորեայի՝ գերմանացի մարզիչը գոհ է երկու ֆուտբոլիստների խաղից և չի ցանկանում, որ ակումբը այս ամռանը քննարկի նրանց տրանսֆերի առաջարկները։ Հանս-Դիտեր Ֆլիկը արդեն հայտնել է թիմի ղեկավարությանը, որ Ֆերմին Լոպեսին և Էրիկ Գարսիային համարում է անձեռնմխելի։
Երկու ֆուտբոլիստներն էլ մշտական տեղ չունեն կատալոնական ակումբի մեկնարկային կազմում, ինչը լուրեր է առաջացրել նրանց հնարավոր հեռանալու մասին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանում հաղթել է Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։