Հական Չալհանօղլուն կլքի «Ինտերը»

«Ինտերի» ղեկավարությունը սպասում է, որ Հական Չալհանօղլուն կհեռանա: Ակումբը պատրաստ է բաժանվել թուրք կիսապաշտպանից 30-40 միլիոն եվրոյի դիմաց: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Միևնույն ժամանակ, Դենզել Դյումֆրիսի 30 միլիոն եվրոյով գնման կետը ուժի մեջ է մինչև հուլիսի կեսերը։

Չնայած «Ինտերի» կողմից ամառային տրանսֆերների մեջ կատարված զգալի ներդրումներին, որոնց շրջանակներում նոր խաղացողների վրա արդեն ավելի քան 70 միլիոն եվրո է ծախսվել, ակումբը նախատեսում է վաճառել մի քանի խաղացողների:

Չալհանօղլուի և Լաուտարո Մարտինեսի միջև վերջերս տեղի ունեցած կոնֆլիկտը նաև կորող է հանգեցնել թուրքի հեռանալուն:

Այնուամենայնիվ, նրա տրանսֆերային իրավիճակը մնում է նույնը. «Ինտերը» դեռևս առաջարկներ չի ստացել «Գալաթասարայից» և սահմանել է բարձր պահանջարկի գին։