Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրարդարձել է ողբերգական ավոտվթարի հետևանքով մահացած Դիոգու Ժոտային և նրա եղբորը՝ Անդրե Սիլվային։
«Որքան անիմաստ է ամեն բան։ Օրեր առաջ էինք միասին հավաքականում, դու նոր էիր ամուսնացել։ Քո ընտանիքին, կնոջդ ու երեխաներիդ հղում եմ իմ ցավակցությունները և մաղթում ամբողջ աշխարհի ուժը։ Գիտեմ, որ միշտ նրանց կողքին կլինես։
Հանգչե՛ք խաղաղությամբ, Դիոգու և Անդրե։ Բոլորս կզգանք ձեր բացակայությունը»,- գրել է Կրիշտիանու Ռոնալդուն։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստները միասին հանդես են եկել Պորտուգալիայի ընտրանու կազմում։