«Կոմոն» հայտարարել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերի մասին

Իտալական «Կոմոն» հայտարարել է «Բետիսից» 19-ամյա վինգեր Խեսուս Ռոդրիգեսի տրանսֆերի մասին։

Երիտասարդ իսպանացի խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարվա համար՝ մինչև 2030 թվականի հունիսը։

Football Italia-ի տվյալներով՝ սա իտալական ակումբի պատմության մեջ ռեկորդային տրանսֆեր է։ Sky Sport Italia-ի տվյալներով՝ գործարքի արժեքը կազմում է 22 միլիոն եվրո՝ գումարած 5 միլիոն տարբեր բոնուսներ։

Խեսուս Ռոդրիգեսի հետ պայմանագիր կնքելուց առաջ «Կոմոյի» ամենաթանկ տրանսֆերը խորվաթ Մարտին Բատուրինան էր, որը «Դինամո Զագրեբից» ձեռք բերվեց 17 միլիոն եվրոյով՝ գումարած 8 միլիոն բոնուսներ։

Սեսկ Ֆաբրեգասի գլխավորությամբ «Կոմոն» նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց Սերիա Ա-ի 10-րդ հորիզոնականը։