«Չելսիի» դարպասապահ Ջորջե Պետրովիչը մոտ է «Սանդերլենդ» տեղափոխվելուն։
«Սանդերլենդը», որը նախորդ մրցաշրջանից հետո վերադարձավ Պրեմիեր Լիգա, ավարտին է հասցնում սերբի հետ պայմանագիրը, հաղորդում է լրագրող Սաշա Տավոլիերին։ «Չելսին» ֆուտբոլիստի վաճառքից կվաստակի մոտ 25 միլիոն եվրո։
Ջորջե Պետրովիչը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է ֆրանսիական «Ստրասբուրգում»։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։